Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, որի արձակի կարևորագույն տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:

 

«Իմ հերոսները,- գրում է հեղինակը,- փողոցի մարդիկ են, երեխաներ, դեռահասներ, մեծահասակներ: Ամենասովորական մարդիկ, բայց ֆանտաստիկականը հանկարծ ներխուժում է նրանց կյանք: ...Ֆանտաստիկականն ինձ համար իրականության մի մասն է, և այդ մասը կարելի է երբեմն ձեռքերով շոշափել, երբեմն` բառիս բուն իմաստով, իսկ երբեմն էլ` միայն մտովի»:

 

Հեղինակն իր յուրօրինակ աշխարհազգացողությամբ ու անսպառ ֆանտազիայով տեղ է թողնում նաև ընթերցողի երևակայության թռիչքի համար` միաժամանակ նրան դարձնելով իր ստեղծագործական ակտի անքակտելի մասնակից:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

- Զբոսայգիների անվերջությունը

- Զավթված տունը

- Նամակ Փարիզում գտնվող մի օրիորդի

- Գիշերը մեջքի վրա` երեսնիվեր

- Կիրկե

- Մեխված դուռը

- Դեղին ծաղիկ

- Երկնքի դարպասները

- Ամառ

- Թույնը

Խուլիո Կորտասար. Պատմվածքներ

AMD 400.00Цена
  • 7 օրում

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ