Ամերիկացի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբըրին իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի և փիլիսոփայական այլաբանության տարրերը։ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

  • 451 աստիճան ըստ Ֆարենհայթի
  • Երկրացիները
  • Կանաչ առավոտը
  • Գիշերային հանդիպում
  • Տարագիրները
  • Արևի ոսկե խնձորները

 

ՄԵՋԲԵՐՈՒՄ ՎԵՊԻՑ

 

«Կազմակերպեք տարբեր մրցույթներ, օրինակ՝ ո՞վ է ավելի լավ հիշում հանրածանոթ երգերի բառերը, ո՞վ կարող է թվարկել Նահանգների բոլոր գլխավոր քաղաքները կամ ո՞վ գիտե, թե Այովա նահանգը որքան հացահատիկ է տվել անցյալ տարի։ Մարդկանց գլուխները լցրեք անպետք թվերով, խցկեք այնքան չնչին փաստեր, մինչև որ նրանց սիրտը խառնի, ոչինչ, հետո նրանց կթվա, թե շատ կրթված են։ Նույնիսկ կկարծեն, թե իրենք մտածում են, առաջ են շարժվում, թեպետ իրականում դոփում են տեղում։ Եվ մարդիկ երջանիկ կլինեն, քանի որ փաստերը, որոնցով նրանց գլուխները լցված են, անփոփոխ են։ Սակայն մի տվեք նրանց այնպիսի լպրծուն, անվստահելի, երկիմաստ, կասկածելի նյութ, ինչպիսին փիլիսոփայությունն է կամ սոցիոլոգիան։ Աստված ոչ արասցե, որ նրանք սկսեն եզրակացություններ և ընդհանրացումներ անել, կընկնեն մելամաղձության գիրկը։

 

Այն մարդը, որ ունակ է քանդելու և հավաքելու հեռուստատեսային պատը,— իսկ մեր օրերում մեծամասնությունը կարողանում է,— շատ ավելի երջանիկ է նրանից, ով ջանում է չափել և հաշվարկել տիեզերքը, քանի որ չի կարելի այն չափել ու հաշվարկել՝ առանց սեփական ոչնչությունն ու մենակությունը զգալու։ Ես գիտեմ, ես փորձել եմ։ Ո՛չ, գրո՜ղը տանի։ Տվեք նրանց զվարճալիքներ, երեկույթներ, մարմնամարզիկներ ու ձեռնածուներ, կրկեսային հանդուգն համարներ, հրթիռային ավտոմեքենաներ, ուղղաթիռ-մոտոցիկլետներ, պոռնոգրաֆիա և թմրադեղեր։ Ավելի շատ այն ամենից, ինչը հարուցում է պարզագույն ավտոմատ ռեֆլեքսներ։ Եթե դրաման անբովանդակ է, կինոնկարը՝ անիմաստ, իսկ կատակերգությունը՝ սնամեջ, գրգռեք իմ նյարդերը խլացուցիչ երաժշտությամբ։ Եվ ինձ կթվա, թե պիեսը հուզում է ինձ, չնայած դա ընդամենը ռեակցիա է ձայնային ալիքների հանդեպ։ Բայց ինձ համար միևնույն է։ Սիրում եմ, երբ ինձ ինչպես հարկն է թափ են տալիս»։

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

AMD 300.00Цена
  • 10 օրում

У нас временно нет товаров.

У нас временно нет товаров.

У нас временно нет товаров.

У нас временно нет товаров.

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ