«Մարդիկ միշտ կարծում են, թե ամեն ինչ գիտեն: Իսկ ինձ չի հետաքրքրում, միայն թե երբեմն ձանձրանում եմ, երբ ինձ ասում են՝ քեզ տարիքիդ համապատասխան պահիր: Երբեմն ինձ պահում եմ ավելի մեծի պես, բայց մարդիկ դա չեն նկատում: Մարդիկ երբեք ոչինչ չեն նկատում»:

 

Ամերիկյան հռչակավոր գրող Ջերոմ Դ. Սելինջերի հանրահայտ այս վեպը առաջին անգամ է հայ ընթերցողին ներկայացվում բնագրից կատարված թարգմանությամբ: Նախորդ հրատարակության «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վերնագրի փոխարեն առաջարկվող «Փրկիչը տարեկանի արտում» (“The Catcher in the Rye”) վերնագիրը առավել հարազատ է բնագրին, թեպետ կարող է ոչ միանշանակ ընկալվել:

 

Աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Time» պարբերականը վեպն ընդգրկել է 1923 թ.-ից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկում է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Փրկիչը տարեկանի արտում

500,00AMDЦена
  • 9 օրում

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ