«Վտանգավոր կապեր» (ֆր.՝ Les liaisons dangereuses) (լրիվ անունը՝ «Վտանգավոր կապեր կամ մի խումբ մարդկանց մոտ հավաքված նամակներ, որոնք հրապարակվում են պարոն Շոդերլո դը Լակլոյի կողմից առ ի խրատս ոմանց»), ֆրանսիացի գեներալ, գրող Շոդերլո դը Լակլոյի միակ խոշոր գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է 1782 թվականին։ Համարվում է 18-րդ դարի ֆրանսիական լավագույն վեպերից մեկը։

 

«Եթե մարդն իր բնությամբ բարոյական լիներ, բարոյախոսներն անօգտակար կլինեին»:

 

Տիկին Վոլանժը ցանկանում է իր դստերը՝ Սեսիլին ամուսնացնել կոմս դը Ժարկուրի հետ։ Դը Ժարկուրի նախկին սիրուհին՝ մարկիզա դը Մերտեյը, ով խիստ բարկացած է իր նախկին սիրեկանի վրա, ցանականում է վրեժ լուծել նրանից և խանգարել նրա ամուսնությունը։ Այս ծրագիրն իրագործելու համար նա դիմում է իր ընկերոջ՝ հայտնի սրտակեր Վիկոնդ դը Վալմոնի օգնությանը, ով պետք է գայթակղեր Սեսիլին և այսպիսով հասարակության ծաղրի առարկա դարձներ կոմս դը Ժարկուրին։ Վիկոնդ դը Վալմոնը համաձայնում է օգտակար լինել իր մտերմուհուն և սկսում է գայթակղել երիտասարդ աղջկան, սակայն շուտով ինքն է ընկնում իր լարած թակարդը՝ սիրահարվելով Սեսիլին։

Վտանգավոր կապեր

AMD 400.00Цена
  • 14 օրում

  • 486

У нас временно нет товаров.

У нас временно нет товаров.

У нас временно нет товаров.

У нас временно нет товаров.

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ