Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով։

 

Հեղինակը նկարագրում է, որ մի ընտանիքում, որտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը` ժամանակակից հայացքների տեր. բոլորը տարբեր խառնվածքի եւ բնավորության մարդիկ են։ Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ եւ ասում, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել եւ սիրել իրար` ցույց տալով նաև այն մեծ սերը, որ կա այդ ընտանիքում։

 

Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ։ Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում է և համեմատում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ։ Նա ցույց է տալիս, որ սա պատկանում է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը, որի պատասխանատվության ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ:

 

Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։

Ստամբուլի բիճը

600,00AMDЦена
  • 12 օրում

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ