«Չպետք է կասկածելի, «օտարին» մերժող, միշտ բռնության սերմեր պարունակող ազգայնամոլությունը շփոթել հայրենասիրության հետ` առողջ և ազնիվ սիրո զգացման հետ այն հողի հանդեպ, որտեղ մարդ լույս աշխարհ է եկել, որտեղ ապրել են իր նախնիները և կերտել իրենց առաջին երազանքները, որտեղ հարազատ բնապատկերներն են, սիրելի մարդիկ և դեպքերը, որոնք հիշողության մեխն են ու միայնությունից պաշտպանվելու վահաններն են դառնում: Հայրենիքը դրոշն ու հիմնը չեն, ոչ էլ խորհրդանիշ դարձած հերոսների մասին անհերքելի ճառերը, այլ մի բուռ հողն ու մարդիկ, որ բնակություն են հաստատում մեր հուշերում և մելամաղձոտ գույներով ներկում այդ հուշերը, այն ջերմ զգացումը, որ ուր էլ լինենք, գոյություն ունի մի օջախ, ուր կարող ենք վերադառնալ»: Մարիո Վարգաս Լյոսա, հատված Նոբելյան բանախոսությունից

 

Պերուացի գրող, 2010թ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է: Հեղինակի վկայությամբ՝«Պանտալեոնը և Այցելուների ջոկատը» վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց հենց ինքն է ականատես եղել, երբ 1958 և 1964 թվականներին ճամփորդելիս է եղել Պերուական Ամազոնիայում:

Պանտալեոնը և Այցելուների ջոկատը

AMD 600.00Цена
  • 10 օրում

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ