Վեպի կենտրոնական թեման XIX դարի 60-ական թվականների ռուս երիտասարդության հոգևոր պատկերն է: Վեպում արծածված գլխավոր խնդիրներից է 1860-ական թվականներին արմատական երիտասարդության շրջանում լայն տարածում գտած նիհիլիզմի կրոնափիլիսոփայական միտքը, որի միջոցով Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը: Ինչպես և Դոստոևսկու մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս փիլիսոփայական ու բարոյական խնդիրների լայն շրջանակը դրված է ժամանակակից և առօրյա կյանքի հարթության վրա:

 

Վեպում մենախոսություններն ու երկխոսություններն իրենց վրա կրում են մտավոր հսկայական ծանրություն: Դոստոևսկին առաջին անգամ գրականության մեջ մտցնում է գրական նոր հնարք. Հերոսներն իրենք են պատմում իրենց հոգեբանական վիճակի մասին: «Ոճիր և պատիժ» վեպով Դոստոևսկին բացում է իր իսկ ստեղծագործության նոր, բարձրագույն շրջանը՝ դառնալով համաշխարհային գրականության մեջ վեպի նորարարության հեղինակ, քանի որ հենց այս վեպով է ստեղծվում պոլիֆոն (բազմաձայն) վեպը: Կերպարների խոսքը աներևակայելի արտահայտիչ է: Դիմանկարային բնութագիրները ևս վեպում կարևոր դեր են խաղում՝ նպաստելով մարդու ներաշխարհի հոգեբանական ընկալմանը:

Ոճիր և պատիժ

AMD 500.00Цена
  • 20 օրում

  • 702

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ