«Իմ ամենագեղեցիկ պատմությունը», - ասել է Ֆոլքները «Շառաչ և ցասում» (The Sound and the Fury, 1929) վեպի մասին, որը Քոմփսընների գերդաստանի բարոյական անկման և ողբերգական վախճանի պատմությունն է։ «Դժվարամարսելի» այս ստեղծագործությունը նոր գրականության և նրա չափանիշների հաստատման առաջին փորձերից մեկն է։ Քոմփսընների կյանքը ներքին մենախոսությամբ հերթով ներկայացնում են Բենջին՝ գերդաստանի կենդանի «անեծքը», 33-ամյա հոգեհիվանդ երեխան, Քվենթինը՝ հարազատ քրոջը (Քենդիին) սիրահարված և մտացածին արյունապղծությունից տառապող եղբայրը, Ջեյսընը՝ ամենագործնական և ամենանենգ Քոմփսընը․․․ Վերջում հեղինակն ինքն է խոսքը վերցնում՝ ներկայացնելով Դիլսիին՝ սևամորթ խոհարարուհուն։

Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսն» ու Ֆոլքների «Շառաչ և ցասումը» որոշ իմաստով կանխորոշեցին համաշխարհային գրականության հետագա ընթացքը՝ «շրջանառության մեջ դնելով» գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, որը պատումին իր յուրօրինակ օրենքներն է թելադրում։

Շառաչ և ցասում

AMD 600.00Цена
  • 10 օրում

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ