Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»: Ավելին, առաջին անգամ 1950-ին լույս տեսած «Մարսյան քրոնիկոնը» մերօրյա աշխարհի ֆոնին լիովին արդիական հնչողություն է ձեռք բերել: Քաղաքակրթությունների բախման և ողբերգական կործանման պատմությունը Բրեդբըրին ներկայացնում է իր նրբահյուս արձակին հատուկ խորունկ մարդկայնությամբ, փիլիսոփայական շնչով և անմոռանալի բանաստեղծականությամբ:

Մարսյան քրոնիկոն

AMD 500.00Цена
  • 300

  • 10 օրում

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ