Իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ Միգել դե Ունամունոյի փիլիսոփայության հիմնական պրոբլեմն անձնավորության հոգևոր կյանքն է։ Ունամունոն մուծում է «հոգևարք» հասկացությունը՝ բանականության ու հավատի անհաշտելի դուալիզմի հարուցած կյանքի հատուկ ողբերգական ընկալումը («Կյանքի ողբերգական զգացումը...», 1913, «Քրիստոնեության հոգեվարքը», 1924)։ Ստեղծագործությունը, սերը, բարեկամությունը, մայրությունն ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը», 1905, «Աբել Սանչես», 1917 և այլն)։ «Աշխարհը պատերազմի ժամանակ» (1897) առաջին վեպից հետո անցել է փորձարարական գեղարվեստական պատումի («Մառախուղ», 1914)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրականությունը» հակադրել է «արտաքին իրականությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ առաջինը («Խրատական նովելներ», 1920)։

 

Ունամունոյի բանաստեղծական հարուստ ժառանգությունն աչքի է ընկնում հումանիստական ճոխ թեմատիկայով, դասական պարզությամբ, իսպանական ոտանավորի անթերի իմացությամբ, խոստովանանքի անկեղծությամբ («Երգարան», հրատարակվել է ետմահու)։ Ունամունոյի գրական և փիլիսոփայական ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում Իսպանիայի ժողովրդի ու մշակույթի ճակատագիրը։ Ունամունոյի հսկայական ազդեցություն է գործել XX դ. իսպանական մշակույթի վրա։

Մառախուղը

AMD 500.00Цена
  • 240

  • 8 օրում

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ