Ո՞Վ ԳԻՏԻ՝ ՈՐՏԵՂ Է սկիզբ առել, քանի օր է ծովի ծոցում գլորվել ալիքը, որ հիմա ափին բախվելով՝ հազարավոր կաթիլների է վերածվում, ո՞վ կարող է իմանալ լուսնի լույսի տակ ալիքի ուսին խայտացող արծաթագույն ձկների ու արտասովոր միաբջիջ արարածների թիվը, ո՞վ կարող է իմանալ, թե ինչ հնարներով, ժամանակների ու տարածությունների միջով է անցել էս երևույթը, որ սկիզբ է առնում ջրի մակերևույթին՝ որպես հազիվ նկատելի սարսուռ, և ավարտվում խճաքարերի ու ավազի հետ հուժկու բախմամբ ու փլուզմամբ: Իրիկնամուտին, երբ սգավոր խավարը ծանրորեն տարրալուծվում է գորշ մշուշի մեջ, երբ քաղաքի ու շոգենավի քթի միջև եղած տարածությունը փոքրանում է ափին կուչ եկած կոկորդիլոսի անշնչացած մարմնի պես, առաջին բանը, որ կարելի է նկատել, դեպի ափ գլորվող ալիքի ուսին փայլող անսպասելի ճառագայթումն է...

Հա՛հ

AMD 400.00Цена
  • 160

  • 7 օրում

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ