Յասունարի Կավաբատան մեկն է ճապոնացի խոշորագույն գրողներից, որի ստեղծագործությունը վառ կերպով առանձնանում է իր նվիրվածությամբ բազմադարյան ազգային գրականության ավանդույթներին: 1968-ին Կավաբատան դառնում է Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նրանից առաջ այդ պարգևին արժանացել էր Արևելքի գրականությունների մի ներկայացուցիչ միայն` Ռաբինդրանաթ Թագորը: Այդ մրցանակը Կավաբատային շնորհվել է «գրելու վարպետության համար, որը մեծ զգացմունքով է արտահայտում ճապոնական մտածելակերպի էությունը»:

 

Գրքում ընդգրկված են գրողի առավել նշանակալից գործերից երկուսը` «Հազարաթև կռունկը» և «Ձյունոտ լեռը» վիպակները: Հավատարիմ ճապոնական դասական գրականության ավանդույթներին, հեղինակը ներկայացնում է գեղեցիկի ճապոնական պատկերացումը` մի դեպքում պատկերելով թեյի ազգային հինավուրց ծեսի ներքին բովանդակությունը, մյուս դեպքում ձյունը, ճերմակությունը որպես մաքրության խորհրդանիշ:

Հազարաթև կռունկը

AMD 400.00Цена
  • 366

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ