«Կորսված ԴՆԹ» - այսպես է կոչվում հետաքրքրաշարժ դետեկտիվ պատմությունը, որ ընթերցողին առաջին իսկ տողերից տանում է դեպի խճճված, խարդավանքներով ու առեղծվածներով լի դեպքեր: Ժանրի սիրահարները վեպում կգտնեն այն ամենը, ինչը յուրահատուկ է դետեկտիվին՝ հին ժամանակներից պահպանվող սուրբ մասունքներ, թունավոր գազեր, սպանություններ , կողոպուտ և, իհարկե, գաղտնիքները բացահայտող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: 

 

Վեպի գործողությունները տեղի են ունենում ոչ այնքան հեռու ապագայում Էջմիածնում, Երևանում, Վատիկանում, Հռոմում, Վենետիկում և այլուր։ Վեպի սկզբում Էջմիածնի ստորգետնյա գանձարանում հայտնաբերվում է սպանված եկեղեցականի դի, և պարզ է դառնում, որ հափշտակվել է քրիստոնեական ամենաարժեքավոր մասունքներից մեկը՝ Սուրբ Գեղարդը։ Գիրքն ընթերցվում է չթուլացող լարվածությամբ, «մի շնչով»:

Կորսված ԴՆԹ

AMD 300.00Цена
  • 8 օրում

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ