«Կնքահայրը» վեպի համաշխարհային ճանաչումն ունի իր հիմքերը: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Ներկայացվում է 20-30—ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ. ինչո՞ւ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ: Մարիո Պյուզոն ընթերցողին հանգեցնում է այն եզրակացության, որ առանց այդպիսի պաշտպանության մաֆիան անզոր կլիներ, ուստի բարոյական դատավճռի արժանի են ոչ միայն մաֆիաները: Նրանք գործում են այն պայմաններում, որտեղ տիրապետում է ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի օրենքը, իսկ ամենից ավելի՝ փողի ուժը: Թերևս այդ է պատճառը, որ վեպի որոշ հերոսներ, իսկ ամենից առաջ ինքը՝ Կնքահայրը, երբեմն նույնիսկ համակրանք են հարուցում։

Կնքահայրը

AMD 500.00Цена
  • 14 օրում

  • 450 (2 հատոր)

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ