Ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խատուտիկի գինին» (1957), կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ ծերության, միասին վերցրած խելքի և հիմարության, ինչպես անխառն բերկրանքի, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Խատուտիկի գինին գրքում, որը մի հիշարժան ամռան հուզաթրթիռ ժամանակագրությունն է, հենց «ամռան համն» է լեզվին, ամառը՝ ինքնին՝ «բռնած ու խցանած»: Բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք:

Խատուտիկի գինի

AMD 500.00Цена
  • 10 օրում

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ