«Դոկտոր Ժիվագո» (ռուս.՝ Доктор Живаго), Բորիս Պաստեռնակի վեպը, որ գրվել է 10 տարվա ընթացքում՝ 1945-1955 թվականներին, և համարվում է Պաստեռնակ արձակագրի տաղանդի բարձրակետը։ Վեպն ուղեկցվում է գլխավոր հերոսի՝ Յուրի Անդրեևիչ Ժիվագոյի բանաստեղծություններով։ Վեպը կրում է գլխավոր հերոսի անունը, որը բժիշկ էր և բանաստեղծ: Վեպի գործողություններն ընդգրկում են 1905 թվականի ռուսական հեղափոխությունից մինչև Հայրենական մեծ պատերազմն ընկած ժամանակաշրջանը:

 

Ստեղծելով ռուսական մտավորականության կյանքի լայնակտավ պատկերը դարասկզբից մինչև Հայրենական մեծ պատերազմ՝ հեղինակը գրքում անդրադառնում է կյանքի և մահվան խնդիրներին, ռուսական պատմության հարցերին, մտավորականությանը և հեղափոխությանը, քրիստոնեությանը, հրեականությանը։

 

Գիրքը բացասաբար է ընդունվել խորհրդային պաշտոնական գրական միջավայրում և արգելվել է հեղինակի՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության և երկրի հետագա կյանքի հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով։ Իտալացի հրատարակիչ և գործարար Ջանջակոմո Ֆելտրինելիի դրդմամբ վեպի ձեռագիրը գաղտնիաբար տարվում է Միլան, թարգմանվում և հրատարակվում 1957 թվականին: Հաջորդ տարի` 1958 թվականին, Պաստեռնակին շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ, իրադարձություն, որը շփոթեցնում և զայրացնում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության վերնախավին:

Դոկտոր Ժիվագո

AMD 500.00Цена
  • 20 օրում

  • 702

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ