Գիրքն ընդգրկում է անտիկ դիցաբանության կարևորագույն և ամենաամբողջական աղբյուրներից մեկի` Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի (մ.թ. I–II դդ.) հին հունարենից հայերեն թարգմանությունը` ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Դրանցում քննարկվում են առեղծվածային հեղինակի և նրա երկի հետ կապված խնդիրներ, ներկայացվում առասպելական պատմությունների ու դրվագների զանազան տարբերակներ, նշվում դրանց հիմնական աղբյուրները: Նաև մեջբերվում են հին հունական առասպելների առավել ուշագրավ հիշատակումները հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ: «Դիցաբանական գրադարան»-ի առաջին հայերեն թարգմանության այս պատկերազարդ հրատարակությունն ընթերցողին կարող է ծառայել իբրև անտիկ առասպելաբանության մի ինքնատիպ հանրագիտարան:

Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի
 

Ապոլլոդորոս․ դիցաբանական գրադարան

AMD 1,000.00 Обычная цена
AMD 800.00Спеццена
  • 15 օրում

Հետադարձ կապ

+374 93 737107

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ