Անկանոն մտքեր #11. Վուդի Ալեն



Ինձ դաստիարակել են հուդայական հավատքի կանոններով, բայց տարիքի հետ ես ընտրեցի նարցիսիզմը:


Կարևորը չհուզվելն է, թե չէ ուղեղդ ցրիվ կտաս, հետո մեկ էլ թերթերում կկարդաս, թե կյանքի իմաստը գտնվել է:


Ես հավատում եմ ամենատես աչքին, որ վերևից հետևում է բոլորիս: Ցավոք, դա մեր կառավարությունն է:


Չեմ կարողանում երկար լսել Վագներին: Մոտս անհաղթահարելի ցանկություն է առաջանում հարձակվել Լեհաստանի վրա:


Իսկ գուցե աշխարհը խաբկանք է, և ոչինչ գոյություն չունի՞: Այդ դեպքում ես, միանշանակ, գերավճարել եմ այս գորգի համար:


Չգիտեմ, թե որն է հարցը, բայց պատասխանը միանշանակ սեքսն է:


Ձեզ համար ես աթեիստ եմ, Աստծո համար` կառուցողական ընդդիմություն:

Մարդիկ լինում են չար կամ բարի: Բարիներն ավելի լավ են քնում, իսկ չարերն այդ ընթացքում հասցնում են ավելի շատ վայելքներ ստանալ:


Երանի Աստված ինձ ինչ-որ մի պարզորոշ նշան տար: Օրինակ` շվեյցարական բանկում իմ անունով հաշիվ բացեր:


Պահք պահելը մեծ սխալմունք է, հատկապես` սոված փորին:


Լոս Անջելեսում աղբն այլևս դեն չեն նետում. այն վերամշակում են հեռուստատեսային շոուների:


Ես ինքս գործող հետերոսեքսուալ եմ, բայց բիսեքսուալությունը կրկնապատկում է շաբաթ երեկոյան նոր ծանոթություն գտնելու ձեր հնարավորությունները:


Հարուստ լինելն ավելի ձեռնտու է աղքատ լինելուց, բայց` միայն ֆինանսական տեսանկյունից:


Կարելի է ապրել հարյուր տարի, եթե հրաժարվես այն ամենից, հանուն ինչի կուզենայիր ապրել հարյուր տարի:

Իմ մահն ինձ չի վախեցնում, պարզապես չէի ցանկանա այդ իրադարձությանը ներկա գտնվել:


Կնոջս հետ մեր առաջին և միակ համատեղ օրգազմն ապրեցինք դատարանում, երբ դատավորը կարդաց ապահարզանի որոշումը:


Աշխարհի երեք ամենահաճելի բառերը ոչ թե «սիրում եմ քեզ» խոսքերն են, այլ «ձեր ուռուցքը բարորակ է»:


Կարծում եք` քվանտային ֆիզիկան լուծո՞ւմ է: Ի՞նչ օգուտ ինձ համար` իմանալ, թե ժամանակն ու տարածությունը նույն բանն են: Ու մեկ էլ ինչ-որ մեկին կհարցնեմ` «Ժամը քանի՞սն է», իսկ նա կպատասխանի` «Վեց մղո՜ն»:


Կնոջ մեջ վերջին անգամ ներթափանցել եմ այն ժամանակ, երբ էքսկուրսիայի էի գնացել Ազատության արձան:


Ես հավատում եմ, որ անկեղծ և անաղարտ սերը հետաձգում է մահը:


Մարդը կազմված է գլխից և մարմնից: Երկրորդին բաժին են ընկնում լավագույն զվարճանքները:

Ինձ համար բաժակը միշտ կիսով չափ լիքն է: Թույնով:


Սեքսն ամենազվարճալի բանն է, որ երբևիցե արել եմ առանց ծիծաղելու:


Իմ հոգեբանն ինձ խորհուրդ էր տալիս զգուշանալ այդ կնոջից, բայց նա այնքան գեղեցիկ էր, որ ես փոխեցի հոգեբանիս:


Մենք երկմտում էինք` ի՞նչ անել. ուղևորվել Բահամյան կղզինե՞ր, թե՞ ամուսնալուծվել: Ի վերջո, որոշեցինք, որ Բահամներն ընդամենը երկշաբաթյա հաճույք է, իսկ խելքը գլխին ապահարզանն ամբողջ կյանքում կմնա մեզ հետ:


Ես հավատում եմ, որ Տիեզերքում կա միտք` բացառությամբ Նյու Ջերսիի որոշ հատվածների:


Երբեմն ես խորհրդածում եմ ինքնասպանության մասին: Բայց ախր ես այնքան անբախտ եմ, որ դա էլ զուտ ժամանակավոր լուծում կլիներ:


Նա, ով սիրո մեջ երջանիկ է եղել, սիրո մասին ոչ մի գաղափար չունի:

Այս հրաշալի ոսկե ժամացույցն իր շղթայով... Հպարտանում եմ սրանով: Այն ինձ իմ պապը վաճառեց, երբ պառկած էր մահամերձ:


Մի թերագնահատեք մաստուրբացիան, քանզի դա սեքս է նրա հետ, ում սիրում եք:


Ես արագ կարդալու դասընթացների մասնակցեցի և կարդացի «Պատերազմ և խաղաղություն» վեպը 20 րոպեում: Այն Ռուսաստանի մասին է:


Եթե մարդիկ ավելի շատ հումորի զգացում ունենային, մենք կատարելապես այլ աշխարհում կապրեինք:


Գլխուղեղն իմ երկրորդ ամենասիրելի օրգանն է:


Առաջին հայացքից սիրո մեջ ամենազարմանալին այն է, որ այդ երևույթը կարող է պատահել նաև այն մարդկանց հետ, ովքեր տարիներով գիտեն միմյանց:


Երջանիկ լինելու միակ տարբերակը տառապանքները սիրելն է:

Հաջողությունն 80%-ով պարտական է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու կարողությանը:


Ինձ չվերցրին շախմատի հավաքական քաշիս պատճառով:


Ինձ ինտելեկտուալ են համարում, քանի որ ակնոց եմ կրում, և արվեստագետ` որովհետև իմ ֆիլմերը շահույթ չեն բերում: Երկու կարծիքն էլ սխալ է:


Երբեք չես կարող իմանալ, թե ովքեր են քո բարեկամները, քանի դեռ վրա չի հասել ճգնաժամը:


Ողջ կյանքս ծայրից ծայր նիհիլիզմ, ցինիզմ, հեգնանք և հեշտանք է: Ի դեպ, Ֆրանսիայում այսպիսի նշանաբանով կարելի է հեշտությամբ հաղթել ընտրություններում:


Հավերժությունը ձանձրալի է: Հատկապես` ավարտին մոտ:




Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ