Անկանոն մտքեր #1. Պոլ Վալերի



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիացի բանաստեղծ, ակնարկագիր և փիլիսոփա Պոլ Վալերիի (1871-1945) մի շարք ուշագրավ մտքեր։

Աստված ստեղծեց տղամարդուն և այնուհետև նրան ընկերուհի տվեց, որպեսզի տղամարդն ավելի լավ զգա իր մենությունը։


Պետք է լինել թեթև, ինչպես թռչունը, և ոչ թե ինչպես փետուրը։


Երբ ինչ-որ մեկը լիզում է ներբաններդ, ոտքիդ տակ սեղմիր, քանի դեռ չի սկսել կծել։


Հակառակորդի մեծ հաղթանակը կլինի, եթե դու սկսես հավատալ այն ամենին, ինչ քո մասին խոսվում է։


Բնության մեջ արմատը ձգտում է խոնավության, կատարը՝ արևի լույսին, և բույսը ձևավորվում է՝ մի անբավարարվածությունից մյուսին անցնելով․․․ Ապրել, նշանակում է ամեն վայրկյան զգալ անբավարարվածություն՝ ձգտելով հասնել ինչ-որ բանի, և դրանով անցնել մի նոր անբավարարվածության։


Երբ չի ստացվում գրոհել միտքը, գրոհում են մտքի հեղինակին։


Աստված ամեն ինչ ստեղծեց ոչնչից, բայց հումքն անընդհատ իրեն զգացնել է տալիս։


Խելացի է այն կինը, ում ընկերակցությամբ ինչքան ուզես կարող ես քեզ հիմարություններ թույլ տալ։


Միայնակ մարդը միշտ գտնվում է վատ շրջապատում։


Գեղանկարչությունը թույլ է տալիս իրերը տեսնել այնպիսին, ինչպիսին նրանք եղել են մի ժամանակ, երբ նրանց նայում էին սիրով։


Մարդուն երբեք մի դատեք ըստ ընկերների։ Հուդան այդ առումով անթերի էր։


Գիտակցությունն իշխում է, բայց չի կառավարում։


Այն, ինչ դու խոսում ես, խոսում է քո մասին, և հատկապես այն, ինչ դու խոսում ես ուրիշների մասին։


Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի։ Շատ գաղափարներ ունեցող մարդը երբեք լուրջ չի լինում։


Ուժի թուլությունը նրանում է, որ այն հավատում է միայն ուժին։


Գրքերն ունեն նույն թշնամիները, ինչ որ մարդիկ․ կրակը, խոնավությունը, եղանակն ու սեփական պարունակությունը։


Վատ օծանելիքով կինն ապագա չունի։


Պատերազմն այն է, երբ բացարձակապես անծանոթ մարդիկ սպանում եմ իրար՝ ի փառս և ի բարօրություն նրանց, ովքեր միմյանց շատ լավ գիտեն, բայց իրար չեն սպանում։


Նկարիչը պետք է պատկերի ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ պետք է տեսնվի։


Չկա ավելի վտանգավոր մարդ, քան նա, ով գործում է լավ, բայց մտածում է վատ։


Ցանկացած վեճում մենք պաշտպանում ենք ոչ թե մեր տեսակետը, այլ մեր «Եսը»։


Մեծ մարդիկ մահանում են երկու անգամ․ սկզբում՝ որպես մարդ, հետո՝ որպես մեծություն։


Մարդը բարդ, շատ ավելի բարդ է, քան սեփական միտքը։


Երբ ստեղծագործությունը հրապարակված է, հեղինակային մեկնաբանությունն ավելի արժեքավոր չէ, քան ցանկացած ուրիշը։


Լավատեսները վատ գրողներ են։


Երկու հնարավոր բառերից ընտրեք ամենապարզը։


Մարդկանց մեծամասնության պատկերացումները պոեզիայի մասին այնքան մշուշոտ են, որ մշուշն ինքնին նրանք ընդունում են որպես պոեզիայի սահմանում։


Ամենահաստատուն բանը անկանխատեսելիությունն է։


Հանճարը նա է, ով ինձ էլ է հանճարեղ դարձնում։


Ցանկացած միտք բացառություն է այն ընդհանուր կանոնից, որը կայանում է հետևյալում․ չմտածել։


Բանաստեղծությունը ձայնի և մտքի միջև ձգված տատանումն է։


Եթե դու իմանայիր այն, ինչ գիտեմ ես, դու չէիր կարողանա իմանալ այն, ինչ գիտես դու։


Ուղղում Դեկարտին․ երբեմն ես մտածում եմ, երբեմն գոյություն ունեմ։


Մերժելով՝ առաջարկի՛ր, առաջարկելով՝ գործի՛ր։


Ոչ մի ջանք ապարդյուն չի լինում․ Սիզիփոսը զարգացնում էր մկանները։


Երբ հասնում ես նպատակիդ, հասկանում ես, որ հենց ճանապարհն էր նպատակը։



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ