Անկանոն մտքեր #7. Կանանց մասին


Սոֆի Լորեն

«Կինը երջանկության հրավեր է»: Շառլ Բոդլեր


«Կնոջ աշխարհը քնքշանքի, նրբագեղության և հեզության աշխարհ է»: Ժան-Ժակ Ռուսսո


«Ես երբեք գեղանկարչությամբ չէի զբաղվի, եթե կանայք կուրծք չունենային»: Օգյուստ Ռենուար


«Կանանց մոտ ամեն ինչ սիրտ է, նույնիսկ գլուխը»: Ժան-Պոլ Ռիխտեր


«Ամենաապշեցուցիչ հիշողությունը սիրահարված կնոջ հիշողությունն է»: Անդրե Մորուա


«Բնությունը կնոջն ասել է` գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց պարտավոր ես լինել»: Բոմարշե


«Կյանքի արշալույսն ու վերջալույսը առանց կնոջ կլինեին անճար, կեսօրը` անուրախ»: Պիեռ Բուաստ


«Գեղեցիկ կինը դուրեկան է աչքի, բարի կինը` սրտի համար. առաջինը կարող է լինել հիանալի զարդ, երկրորդը` անգին գանձ»: Նապոլեոն Բոնապարտ

«Կանայք, իհարկե, ավելի խելացի են: Դուք երբևէ լսե՞լ եք կնոջ մասին, ով գլուխը կկորցներ միայն նրանից, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի»: Ֆաինա Ռանևսկայա


«Չափազանց վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որը քեզ լիարժեքորեն հասկանում է: Սովորաբար դա ավարտվում է ամուսնությամբ»: Օսկար Ուայլդ


«Երբ կինն իրավացի չէ, նախ և առաջ նրանից պետք է ներողություն խնդրել»: Ֆրանսիս դը Կրուասիե


«Տղամարդը սխալվելիս կասի` երկու անգամ երկուսը կանի հինգ, և սխալը հեշտությամբ կարելի է ուղղել, իսկ կինը սխալվելիս կսկսի պնդել, թե երկու անգամ երկուսը կանի մոմ, և այն ժամանակ երկինք էլ թռչես, ոչինչ չես կարող անել»: Հենրիկ Սենկևիչ


«Աստված կանանց ստեղծելիս հումորի զգացում չշնորհեց նրանց, ուստի նրանք ունակ են տղամարդկանց սիրելու միայն, նրանց վրա ծիծաղելու փոխարեն»: Ինգմար Բերգման


«Քանի որ գրել կարողանում էին հիմնականում տղամարդիկ, աշխարհի բոլոր դժբախտությունները վերագրվեցին կանանց»: Սեմյուել Ջոնսոն


«Կինը արբեցնող նյութ է, բայց մինչև օրս ոչ ոքի մտքով չի անցել հարկել նրան ակցիզային հարկով»: Անտոն Չեխով


«Կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը»: Րաֆֆի

«Տղամարդու պարանոցը գրկող բարի կնոջ ձեռքերը բախտի կողմից նրան նետված փրկօղակ են»: Ջերոմ Դևիդ Սելինջեր


«Կողոպտիչները պահանջում են կա՛մ կյանքդ, կա՛մ քսակդ. կանայք` թե՛ մեկը, թե՛ մյուսը»: Սեմյուել Բաթլեր


«Նա, ով առաջինը կանանց կոչեց գեղեցիկ սեռ, ցանկանում էր, թերևս, նրանց համար դուրեկան որևէ բան ասել, բայց իրականում արտահայտեց ավելին»: Իմանուիլ Կանտ


«Այն կինը, որն ամուսնուն առաջ չի մղում, նրան անպայման հետ է մղում»: Ջոն Միլ


«Կնոջ զարդն իր ամուսինն է»: Դեմոկրիտես


«Կինը տղամարդուն դուրս հանեց դրախտից, և միայն կինը կարող է նրան վերադարձնել դրախտ»: Էլբերտ Հաբարդ


«Կինը տղամարդու մեծագույն դաստիարակչուհին է»: Անատոլ Ֆրանս


«Կինը սուրբ է. սիրելի կինը` կրկնակի սուրբ»: Ալեքսանդր Դյումա

«Կնոջ ուժը տղամարդու թուլությունների մեջ է»: Վոլտեր


«Որպես կանոն, յուրաքանչյուր ապուշի հետևում մեծ կին է կանգնած»: Ջոն Լենոն


«Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը»: Թեոֆիլ Գոթիե


«Խելացի է այն կինը, ում ընկերակցությամբ ինչքան ուզես կարող ես քեզ հիմարություններ թույլ տալ»։ Պոլ Վալերի


«Կինը պետք է փափկացնի, ոչ թե թուլացնի տղամարդուն»: Զիգմունդ Ֆրոյդ


«Երեսունն անց կանայք գտնվում են իրենց լավագույն մարզավիճակում, բայց երեսունն անց տղամարդիկ չափազանց ծեր են` դա հասկանալու համար»: Ժան-Պոլ Բելմոնդո


«Սիրելի կնոջ դաժանությունն անգամ լի է անսպառ հմայքով, ինչը մեր ամենաերջանիկ պահերին նույնիսկ չենք գտնում այլ կանանց մեջ»: Ստենդալ


«Տգեղ կանայք չկան. կան միայն կանայք, որոնք չգիտեն, որ գեղեցիկ են»: Վիվիեն Լի

«Կինը պիտի նման լինի լավ սարսափ-ֆիլմի․ որքան ավելի շատ տեղ է թողնվում երևակայությանը, այնքան ավելի լավ»: Ալֆրեդ Հիչքոկ


«Տղամարդու և կնոջ միջև ընկերությունն ահագին թուլանում է, երբ գալիս է գիշերը»: Օտտո ֆոն Բիսմարկ


«Չկա ավելի թշվառ բան այն կանանց կյանքից, որոնք գիտեցել են միայն գեղեցիկ լինել»: Բեռնար դը Ֆոնտանել


«Կինը, ում բոլորը համարում են սառը և անկիրք, պարզապես դեռ չի հանդիպել այն տղամարդուն, որը նրա մեջ սեր կարթնացներ»: Ժան դը Լա Բրյուեր


«Սիրող կինն ամեն ինչ կների, բայց ոչինչ չի մոռանա»: Ջուբրան Խալիլ Ջուբրան


«Կանայք բացարձակապես անվախ են, բացառությամբ նրանց, ովքեր վախենում են աշխարհում ամեն ինչից»: Ժյուլ Վեռն


«Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է նաև պետություն կառավարել»: Օնորե դը Բալզակ


«Կնոջ հանդեպ սիրուց է ծնվել ամենայն գեղեցիկն այս աշխարհում»: Մաքսիմ Գորկի

«Եթե կանայք չլինեին, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա»: Արիստոտել Օնասիս


«Կնոջը կա՛մ պետք է մեծարել, կա՛մ` հանգիստ թողնել»: Էրիխ Մարիա Ռեմարկ


«Կանայք են պատմություն գրում, բայց պատմության մեջ մնում են լոկ տղամարդկանց անունները»: Հենրիխ Հայնե


«Տղամարդիկ օրենքներ են ստեղծում, կանայք` բարքեր»: Էրվե Ժիբեր


«Երբ կինը չի հանձնվում, նա հաղթում է, իսկ հանձնվելու դեպքում էլ` իր օրենքներն է թելադրում հաղթողին»: Կարել Չապեկ


«Եթե կանայք չլինեին, մենք մինչև օրս քարանձավներում նստած` հում միս կուտեինք, որովհետև մենք ստեղծեցինք քաղաքակրթությունը լոկ այն նպատակով, որպեսզի տպավորություն գործենք մեր ընկերուհիների վրա»: Օրսոն Ուելս




Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ