Անկանոն մտքեր #5. Ուինսթոն Չերչիլ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (1940-1945 և 1951-1955), գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1953) Ուինսթոն Չերչիլի լավագույն մտքերից։

Կարծում եմ՝ պատմությունը բարեհաճ կգտնվի իմ հանդեպ, քանզի ես ինքս եմ պատրաստվում գրել այն։


Հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ տեսնում է դժվարություններ, լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ։


Դիվանագետն այն մարդն է, ով երկու անգամ կմտածի՝ նախքան ոչինչ չասելը:


Հաճախ չհասկացվածությունն առաջանում է նրանից, որ ինչ-որ մեկը հաղորդագրություն է ուղարկում և չափից դուրս երկար է սպասում պատասխանին։


Աշխարհով մեկ ահռելի քանակությամբ ստահոդ հերյուրանքներ են պտտվում, և ամենասարսափելին այն է, որ դրանց կեսը մաքուր ճշմարտություն է։


Պետական գործիչը քաղաքական գործչից նրանով է տարբերվում, որ քաղաքական գործիչը թիրախավորում է գալիք ընտրությունները, իսկ պետական գործիչը՝ գալիք սերունդը։

Սուտը հասցնում է շրջել աշխարհի կեսը, մինչև ճշմարտությունը կհագնի տաբատը։


Հաջողությունը մի ձախորդությունից մյուսը քայլելու ունակությունն է՝ առանց էնտուզիազմը կորցնելու։


Իմ երկարակեցության համար ես պարտական եմ սպորտին․ երբեք նրանով չեմ զբաղվել։


Հիմար է այն մարդը, որը երբեք չի փոխում իր կարծիքը։


Դպրոցը ոչ մի աղերս չունի կրթության հետ։ Այն վերահսկողական մեխանիզմ է, որտեղ երեխաներին ներարկում են համակեցության հիմնական հմտությունները։


Իմ երկրում իշխանավորները հպարտանում են, որ պետության ծառաներն են․ պետության տերեր լինելն անպատվություն կհամարվեր։


Սիրում եմ խոզերին։ Շները մեզ նայում են ներքևից վերև, կատուները՝ վերևից ներքև, իսկ խոզերը՝ ինչպես հավասարը հավասարին։


Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց, իսկ հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ։


Փող դիզելն օգտակար բան է, հատկապես, եթե դա արդեն արել են ձեր ծնողները։


Ավելի լավ է ստեղծել նորություններ, քան պատմել դրանց մասին։


Երբ արծիվները լռում են, շատախոսում են թութակները։

Պատասխանատվությունն այն գինն է, որ մենք վճարում ենք իշխանության համար։


Կատարելագործվել՝ նշանակում է փոխվել, լինել կատարյալ՝ նշանակում է փոխվել հաճախակի։


Այդ հաշվետվության չտեսնված հաստությունը պաշտպանում էր այն կարդացված լինելու վտանգից։


Ինձ հաճախ հարցնում են․ «Ինչի՞ համար ենք պայքարում»։ Պատասխանում եմ․ «Կդադարենք պայքարել՝ կիմանաք»։


Եթե սպանենք մարդասպանին, մարդասպանների թիվը չի փոխվի։


Թշնամիներ ունե՞ս։ Լավ է։ Նշանակում է՝ կյանքումդ ինչ-որ բանի համար կռիվ ես տվել։


Չափից դուրս առաջ նայելն անհեռատեսություն է։


Եթե թերթերը սկսեն գրել, թե պետք է թողնել ծխելը, ես կթողնեմ կարդալը։


Ես չափից դուրս զբաղված եմ, որպեսզի ժամանակ ունենամ անհանգստանալու համար։


Մեր կյանքը նման է միակողմանի երթևեկությամբ ճանապարհի, և կարևոր է սեփական շրջադարձը բաց չթողնելը, քանզի հետադարձ ճանապարհ չի լինելու։


Ոչինչ ավելի շատ չի ոգեշնչում այս կյանքում, քան այն, որ քեզ վրա կրակել են և վրիպել։


Ինչո՞ւ է նավը հաղթում ալիքներին, չէ՞ որ նրանք շատ են, իսկ ինքը՝ մենակ։ Պատճառն այն է, որ նավն ունի նպատակ, ալիքները՝ ոչ։

Մի ամբողջ ազգ կառավարելն ավելի հեշտ է, քան 4 երեխա դաստիարակելը:


Անիմաստ է ասել․ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ»։ Պետք է անել անհրաժեշտ ամեն ինչ։


Վերհիշելով անցյալը, ես մտաբերում եմ այն ծեր մարդու պատմությունը, ով մահվան մահճում հայտարարեց, թե իր կյանքը լի է եղել անախորժություններով, որոնց մեծամասնությունն այդպես էլ տեղի չի ունեցել։


Ուսուցիչները տիրապետում են այնպիսի իշխանության, որի մասին վարչապետերը միայն երազել կարող են։


Դուք երբեք չեք հասնի ձեր նպատակակետին, եթե կանգ առնեք և քար նետեք ամեն մի հաչացող շան ուղղությամբ։


Պատերազմի մեջ ձեզ կարող են սպանել մեկ անգամ, քաղաքականության մեջ՝ բազմաթիվ անգամներ։


Ես լավատես եմ։ Առանձնապես ոչ մի օգուտ չեմ տեսնում որևէ այլ բան լինելու մեջ։


Ռուսներին միշտ թերագնահատել են․ այն դեպքում, երբ նրանք միշտ կարողացել են գաղտնիքներ պահել՝ թե՛ թշնամիներից, թե՛ բարեկամներից։


Դուք պատերազմի և անարգանքի միջև ընտրելու հնարավորություն ունեիք։ Դուք ընտրեցիք անարգանքը, և հիմա կստանաք պատերազմ։


Ֆաշիզմը կոմունիզմի ստվերն էր և նրա անճոռնի զավակը։


Ես հեշտությամբ բավարարվում եմ լավագույնով։

Հետևողական մնալու լավագույն ձևը հանգամանքներին զուգահեռ վերափոխվել կարողանալն է։


Պետության համբավը լավագույնս բնութագրվում է այն գումարի չափով, որը պետությունն ի վիճակի է պարտք անել։


Պատմությունը գրում են հաղթողները:


Խելացի մարդն ինքը չի անում բոլոր սխալները, նա ուրիշներին էլ է հնարավորություն տալիս:


Ժողովրդավարության դեմ լավագույն փաստարկը հինգ րոպեանոց զրույցն է միջին վիճակագրական ընտրողի հետ։


Եթե անցնում եք դժոխքի միջով, կանգ մի՛ առեք։


Լավագույն ներդրումը կաթի ներդրումն է երեխայի մեջ։

Մտադրվելով գժտեցնել ներկան ու անցյալը, մենք կհայտնաբերենք, որ կորցրել ենք ապագան։


Եթե Հիտլերը ներխուժի դժոխք, ես, ի պաշտպանություն սատանայի, աջակցող ելույթ կունենամ Համայնքների պալատում։


Քայլելով կյանքի ճանապարհով, դուք ինքներդ եք կերտում ձեր Տիեզերքը։


Անգլիացիները հակասեմականներ չեն, որովհետև իրենց հրեաներից ավելի հիմար չեն համարում։


Նրա մոտ առկա էին ինձ համար ատելի բոլոր արժանիքները և բացակայում էին իմ սիրելի բոլոր արատները։


Գերմանացիները Լենինին առաքեցին Ռուսաստան ճիշտ այնպես, ինչպես տիֆի և խոլերայի բացիլներով սրվակն են լցնում մեծ քաղաքի ջրմուղային խողովակաշարի մեջ։


Շատերն են պատրաստ հավասարության նշան դնել հրդեհի և հրշեջ բրիգադի միջև։


Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ։

Մեծ առավելություն է ստանում նա, ով բավական վաղ է արել այն սխալները, որոնցից հնարավոր է հետևություններ անել։


Ժամանակը վատ դաշնակից է։


Մարդկությունը նման է փոթորկի մեջ հայտնված նավի։ Կողմնացույցը վնասված է, ծովային քարտեզները անհույս կերպով հնացել են, նավապետն ընկել է ծովի խորխորատները, իսկ նավաստիները հերթով պետք է նրան փոխարինեն։ Ընդ որում, ղեկի յուրաքանչյուր պտույտը ստիպված պետք է համաձայնեցվի ոչ միայն էկիպաժի անդամների, այլ նաև ուղևորների հետ, ովքեր տախտակամածի վրա րոպե առ րոպե ավելի են շատանում․․․


Ինձ համար այն վիճակագրությունն է արժանահավատ, որը կեղծել եմ ես ինքս։


Աստծո գործն էլ ավելի դժվար է իմից, և ցավոք, նա չի կարող նույնիսկ հրաժարական տալ։


Հիտլերը մոռացել էր ռուսական ձմեռվա մասին։ Փաստորեն, նա այնքան էլ լավ կրթություն չի ստացել։ Մենք բոլորս դեռևս դպրոցից գիտենք ռուսական ձմեռվա մասին, իսկ նա մոռացավ։ Այդպիսի կոպիտ սխալ ես ամբողջ կյանքումս թույլ չեմ տվել։


Ճակատամարտեր շահում են սպանությունների և մանևրների միջոցով։ Որքան ավելի փորձառու է գեներալը, այնքան ավելի շատ է նա օգտվում մանևրներից, և ավելի քիչ՝ սպանություններից։


Մենք ձևավորում ենք մեր գիտելիքները, այնուհետև նրանք ձևավորում են մեզ։

Իմ տարիքում ես այլևս չեմ կարող թույլ տալ ինձ վատ զգալ։


Ավելի լավ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել այն։


Վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են ամեն ինչում ինձ մեղադրել։ Նրանք ակնհայտորեն կարծում են, թե մեղքի զգացումն ինձ սազում է։


Ամերիկացիները միշտ կարողանում են գտնել միակ ճիշտ լուծումը։ Այն բանից հետո, երբ կփորձարկեն մնացած բոլորը։


Կապիտալիզմի գլխավոր թերությունը բարեկեցության անհավասար բաշխումն է, սոցիալիզմի գլխավոր առավելությունը` աղքատության հավասար բաշխումը:


Հաղթահարված դժվարությունները դառնում են ձեռք բերված հնարավորություններ։


Կյանքի մեծագույն դասն այն է, որ հիմարներն էլ են ճիշտ լինում։


Երբ հայտնվեմ երկնքում, առաջին մեկ միլիոն տարին կզբաղվեմ նկարչութամբ։



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ