Անկանոն մտքեր #12. Երեխաների մասին

Пост обновлен 12 июня 2019 г.



Օ՜, քեզ ոչինչ չի փրկի ժամանակի մանգաղից,

Բացի մահվան դեմ ելնող քո հարազատ զավակից: — Ուիլյամ Շեքսպիր



Թողե՛ք մանկությունը հասունանա երեխաների մեջ: Ժան-Ժակ Ռուսո


Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիաթներ կարդացեք: Եթե ցանկանում եք, որ նրանք ավելի խելացի լինեն, նրանց համար ավելի շատ հեքիաթներ կարդացեք: Ալբերտ Էյնշտեյն


Հիշե՛ք, որ ձեր երեխաները ձեզ հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես դուք վարվում եք ձեր ծնողների հետ: Թալես


Ցանկացած երեխա նկարիչ է: Դժվարը մանկական տարիքից դուրս գալուց հետո նկարիչ մնալն է: Պաբլո Պիկասո


Եթե չգիտես, թե ինչպիսին են երեխաներդ, ուշադրություն դարձրու նրանց ընկերներին: Սուն Ցզի


Երեխաները սուրբ են և անաղարտ: Չի կարելի նրանց մեր տրամադրության խաղալիքը դարձնել: Անտոն Չեխով


Հոգին ապաքինվում է երեխաների կողքին: Ֆեոդոր Դոստոևսկի

Առաջին դասարանից երեխային պետք է սովորեցնել միայնության արվեստը: Ֆաինա Ռանևսկայա


Երեխաները, ում կողմից էլ որ դաստիարակվեն, ոչինչ ավելի ցավագին չեն տանում, որքան անարդարությունը: Չարլզ Դիքենս


Ամենամեծ վտանգը, որից անհրաժեշտ է պաշտպանել երեխաներին, նրանց ծնողներն են: Ջորջ Բեռնարդ Շոու


Եթե երեխան նյարդային է, առաջին հերթին պետք է բուժել նրա ծնողներին: Ագնիա Բարտո


Երեխաները չունեն ո՛չ անցյալ, ո՛չ ապագա, փոխարենը, ի տարբերություն մեզ` մեծերիս, նրանք կարողանում են օգտվել ներկայից: Ժան դը Լա Բրյուեր


Առանց երեխաների հնարավոր չէր լինի այսչափ սիրել մարդկությունը: Ֆեոդոր Դոստոևսկի

Երեխաներին անհրաժեշտ են ոչ թե խրատներ, այլ օրինակներ: Ժոզեֆ Ժուբեր

Կատաղության նոպայի մեջ նշանակված պատիժները չեն ծառայում իրենց նպատակին: Երեխաները դրանց նայում են որպես հետևանքների, իսկ իրենց` որպես զոհերի նրանց ջղայնության, ովքեր պատժում են: Իմանուիլ Կանտ


Մի անզգույշ բառ` և երեխան հասունանում է, մի խաբված սեր` և մարդն անողոքանում է: Անդրե Մորուա


Երեխաները բազմապատկում են մեր կենցաղային հոգսերն ու տագնապները, բայց, միևնույն ժամանակ, նրանց շնորհիվ մահն այլևս մեզ այդքան սարսափելի չի թվում: Ֆրենսիս Բեկոն


Յուրաքանչյուր երեխա ծնվում է որպես աստվածություն, այնուհետև իջնում է մարդու մակարդակին: Սիմոնա դը Բովուար

Իրավունք չունի երեխային պատժել նա, ում երեխան չի սիրում: Ջոն Լոք

Երեխային կուռք մի՛ դարձրեք. երբ մեծանա, կսկսի զոհեր պահանջել: Պիեռ Բուաստ

Իմ երեխաներն, անշուշտ, կունենան համակարգիչ: Բայց, առաջին հերթին, նրանք կստանան գրքեր: Բիլ Գեյթս

Նկատել եմ, որ աբորտների կողմնակիցներն այն մարդիկ են, որոնք արդեն հասցրել են ծնվել: Ռոնալդ Ռեյգան


Մենք` մեծերս, չենք հասկանում երեխաներին, քանզի այլևս չենք հասկանում մեր սեփական մանկությունը: Զիգմունդ Ֆրոյդ


Երեխաներին լավը դարձնելու ամենահեշտ ձևը նրանց երջանիկ դարձնելն է: Օսկար Ուայլդ


Մեծերը չգիտեն, որ նույնիսկ ամենաբարդ գործում երեխան կարող է չափազանց կարևոր խորհուրդ տալ: Ֆեոդոր Դոստոևսկի


Լավագույն ներդրումը կաթի ներդրումն է երեխայի մեջ: Ուինսթոն Չերչիլ


Երեխաները սկսում են նրանից, որ սիրում են ծնողներին, հետո նրանց դատապարտում են և գրեթե երբեք չեն ներում: Օսկար Ուայլդ

Ձեզ երբե՛ք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխաների մեջ սպանեք չարաճճիությունը: Ժան-Ժակ Ռուսո

Երբ գինովցած ես, ձեռնամուխ մի՛ լինիր որդեծնության սրբազան գործին: Պյութագորաս

Ամենից ստոր, բայց և` ամենից վաղնջական անշնորհակալությունը երեխաների անշնորհակալությունն է ծնողների հանդեպ: Լյուկ դը Վովենարգ

Մայրերն ավելի շատ են սիրում իրենց երեխաներին, քան հայրերը, որովհետև նրանք ավելի վստահ են, որ դրանք իրենց երեխաներն են: Արիստոտել

Անմահությունը, բնականաբար ոչ ամբողջությամբ, իրականացվում է, անշուշտ, սերունդների միջոցով: Լև Տոլստոյ

Ամենամեծ ծառայությունը, որ մարդ կարող է մատուցել երկրին և մարդկությանը, երևի թե երեխաներ մեծացնելն է: Ջորջ Բեռնարդ Շոու

Երեխան ունի իրեն հատուկ` տեսնելու, մտածելու և զգալու ունակություն. չկա ավելի անմիտ բան, քան նրա այդ ունակությունը մեր սեփականով փոխարինելու ձգտումը: Ժան-Ժակ Ռուսո


Խնայե՛ք ձեր երեխաների արցունքները, որպեսզի հետագայում դրանք թափվեն ձեր գերեզմաններին: Պյութագորաս

Երեխան միշտ կարող է մեծերին երեք կարևոր դաս տալ. նա զվարթ է առանց որևէ պատճառի, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է ամեն գնով հասնել իր ուզածին: Մարկ Տվեն


Երեխաներին ձեզ մոտ պահեք լայն բացված ձեռքերով: Ֆրանսուազ Սագան


Անիմաստ է ինչ-որ մեծ ձեռքբերումների և հաջողությունների մասին խոսելը, քանի դեռ աշխարհում կան դժբախտ երեխաներ: Ալբերտ Էյնշտեյն


Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ