Անկանոն մտքեր #8. Բլեզ Պասկալ


Բլեզ Պասկալը (1623-1662) ֆրանսիացի մաթեմատիկոս է, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող։ Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակն է։ Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է ֆրանսիական դասական շրջանի կարևորագույն հեղինակներից մեկը։ Առ այսօր էլ նրա գործերը կարդացվում են որպես ֆրանսիական արձակի մեծագույն վարպետի գործեր։



Գոյություն ունի բավականաչափ լույս նրանց համար, ովքեր ուզում են տեսնել, և բավականաչափ խավար նրանց համար, ովքեր չեն ուզում:

Արդարությունը պետք է լինի ուժեղ, իսկ ուժը պետք է լինի արդարացի:


Մարդու արժանիքների մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ նրա առօրյա գործերի:


Որքան ավելի խելացի է մարդը, այնքան ավելի հեշտ է նա գտնում յուրահատուկ մարդկանց։ Միջակությունները տարբերություն չեն տեսնում մարդկանց միջև:


Որքան ավելի խելացի և ավելի բարի է մարդը, այնքան ավելի շատ է նա բարություն տեսնում մարդկանց մեջ:


Մարդը հրեշտակ չէ, և ոչ էլ հրեշ. նրա դժբախտությունը կայանում է նրանում, որ ինչքան շատ է նա ձգտում նմանվել հրեշտակի, այնքան ավելի է նմանվում հրեշի:


Ով երջանկության տուն մտնում է հաճույքի դարպասներից, նա սովորաբար դուրս է գալիս տառապանքի դռնից:


Քծնանքի համար մեր ականջը լայն բացված դարպաս է, ճշմարտության համար` ասեղի անցք:

Մարդու համար ամենից անտանելին հանգիստն է, որը չի ընդհատվում ո՛չ կրքերով, ո՛չ գործերով, ո՛չ հաճույքներով, ո՛չ զբաղմունքներով։ Այդ ժամանակ նա զգում է իր ոչնչությունը, լքվածությունը, անկատարությունը, կախյալ վիճակը, անզորությունը, դատարկությունը:


Սիրո մեջ լռությունը խոսքերից թանկ է:


Մեր ողջ արժեքը մտածել կարողանալու մեջ է: Միայն միտքն է վեհացնում մեզ, ոչ թե տարածությունն ու ժամանակը, որոնցում մենք ոչինչ ենք: Եվ ուրեմն, փորձենք մտածել արժանաբար. սրանում է բարոյականության հիմքը:


Պատահական հայտնագործությունները կատարում են միայն նախապատրաստված մտքերը:


Փաստարկները, որոնց մարդն ինքնուրույն է հանգել սեփական մտածողության շնորհիվ, նրան ավելի հեշտ են համոզում, քան նրանք, որոնք ծագել են այլոց մտքերում:


Բարի գործերի մեջ լավագույնը դրանք թաքցնելու ցանկությունն է:


Լավագույն գրքերը նրանք են, որոնց ընթերցողները մտածում են, որ իրենք կարող էին լինել այդ գրքի հեղինակը:

Մարդիկ բաժանվում են սրբերի, որոնք իրենց մեղսավոր են համարում, և մեղսավորների, որոնք իրենց սուրբ են համարում:


Մարդիկ հաճույքներ են փնտրում, նետվելով այս ու այն կողմ, լոկ այն պատճառով, որ զգում են սեփական կյանքի ունայնությունը, սակայն դեռ չեն զգում այն նոր զվարճանքի ունայնությունը, որն իրենց ձգում է։


Մենք պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր մատնանշում են մեր թերությունները:


Մենք երբեք չենք ապրում ներկայով, փոխարենն անընդհատ կանխավայելում ենք ապագան և շտապեցնում ենք նրա գալուստը, կարծես թե այն ուշանում է, կամ ոգեկոչում ենք անցյալն ու փորձում ենք վերադարձնել այն, իբրև թե այն չափից դուրս վաղ է հեռացել։ Մենք այնքան անխելք ենք, որ թափառում ենք մեզ չպատկանող ժամանակի միջով, քամահրելով այն, ինչ մերն է։


Անցյալն ու ներկան մեր միջոցներն են, և միայն ապագան է մեր նպատակը:


Կանխատեսել` նշանակում է կառավարել:

Մարդը մահվան դատապարտյալ է, ում պատիժը հետաձգվել է:


Ինչի՞ց է, որ կաղ մարդը մեզ չի բարկացնում, մինչդեռ մտքով կաղը բարկացնում է։ Նրանից, որ կաղը գիտակցում է՝ մենք ուղիղ ենք քայլում, իսկ մտքով կաղը պնդում է, որ ոչ թե ինքը, այլ մենք ենք կաղում։


Սիրտն ունի փաստարկներ, որոնց մասին միտքը տեղյակ չէ:


Չար գործերը երբեք ավելի թեթևությամբ ու փութաջանությամբ չեն արվում, որքան այն ժամանակ, երբ արվում են հանուն կրոնական համոզմունքների:


Աստված, որ ստեղծեց մեզ՝ առանց մեզ, չի կարող փրկել մեզ՝ առանց մեզ:


Կա՞ ավելի անհեթեթ բան, քան այն փաստը, որ ինչ-որ մի մարդ ինձ սպանելու իրավունք ունի, որովհետև ապրում է գետի կամ ծովի այն ափին և, հետևաբար, նրա կառավարությունը հակամարտում է իմի հետ, այն դեպքում, որ ես այդ մարդու հետ ոչ մի վեճ չունեմ։


Մարդը հենց նրանով է վեհ, որ գիտակցում է սեփական ոչնչությունը:

Ինչպես ծով նետված քարն է ազդում ողջ ծովի վրա, այնպես էլ յուրաքանչյուր մարդն է ազդում ամբողջ մարդկության վրա:


Մեզ հաճախ ենք սփոփվում մանրուքներով, քանզի մանրուքներն են, որ մեզ վշտացնում են:


Ով չի նկատում աշխարհի ունայնությունը, նա ինքն է ունայն:


Մտքի պայծառությունն իր հետ բերում է զգացմունքների անաղարտություն, ուստի այն տղամարդը, որն օժտված է խորը և պարզ մտքով, ունակ է ջերմ սիրել և միշտ ինքն իրեն հաշվետու է իր սիրո համար։


Խիղճը մեր ունեցած գրքերի մեջ ամենից ուսուցանողն է, այն ավելի հաճախ է պետք թերթել։


Զազրելի են այն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչն է ճշմարիտ, սակայն պայքարում են հանուն նրա լոկ այնքան ժամանակ, քանի դեռ այն իրենց ձեռնտու է, այնուհետև հետ են քաշվում։


Բարի խոսքերը մարդկանց հոգիներում սքանչելի հետք են թողնում։ Նրանք մեղմացնում, սփոփում և բուժում են լսողների սրտերը։

Երբ մտորում եմ համայն տարածության և ժամանակի անհունության մեջ կլանված իմ մի թիզ կյանքի մասին, որ կարող եմ շոշափել կամ տեսնել՝ իմ ճանաչած և ինձ չճանաչող տարածության անծայրությունից ապշած, ես ահաբեկվում և հիանում եմ սեփական կերպարովս, որն այստեղ է, և ոչ՝ որևէ այլ տեղ․․․ ներկայումս է, և ոչ՝ հետագայում։


Իմ նամակն այսքան երկար ստացվեց, որովհետև այն ավելի կարճ գրելու համար ես ժամանակ չգտա:



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ