Անկանոն մտքեր #10. Բերտրան Ռասել



Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասելը (1872-1970) անգլիացի մաթեմատիկոս է, փիլիսոփա և հասարակական գործիչ։ 1950 թ. ստացել է Գրականության Նոբելյան մրցանակը` «… ի նշանավորում նրա բազմազան և նշանակալի աշխատությունների, որոնցում նա պաշտպանում է հումանիստական իդեալները և մտքի ազատությունը»։


Այս աշխարհի խնդիրն այն է, որ հիմարներն ու մոլեռանդները չափազանց ինքնավստահ են, իսկ խելացի մարդիկ լի են կասկածներով:


Գիտությունը այն է, ինչ մենք գիտենք, փիլիսոփայությունը` այն, ինչ մենք չգիտենք:


Ազատ ժամանակը խելացի ձևով տնօրինելու կարողությունը անձնական կուլտուրայի բարձրագույն աստիճանն է:


Երբ զրուցակիցդ ընդգծում է, որ ճիշտ է խոսում, կարող ես չկասկածել` նա ստում է:


Կյանքում ամենից բարդը հիշելն է, թե որ կամուրջն է անհրաժեշտ անցնել, իսկ որը` այրել:


Գիտնականի հետ զրույց անելիս ես եզրակացնում եմ, որ երջանկությունը մեզ հասու չէ, սակայն երբ զրուցում եմ այգեպանի հետ, համոզվում եմ հակառակի մեջ:

Մարդիկ ծնվում են անգետ, բայց ոչ հիմար: Նրանց հիմար է դարձնում կրթությունը:


Համոզմունքը, թե ձեր աշխատանքը արտակարգ կարևոր է, մոտեցող նյարդային ցնցման ստույգ նախանշան է:


Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան անվճռականությունը, և չկա ոչինչ ավելի անօգտակար:


Ձանձրույթը բարոյագետի համար լուրջ խնդիր է, քանզի ձանձրույթից է արվում մարդկության մեղքերի առնվազն կեսը:


Զգուշություններից երջանկության համար ամենից կործանարարը զգուշությունն է սիրո մեջ:


Վախն է կրոնի հիմքը. վախը առեղծվածայինի, դժբախտության, մահվան հանդեպ:

Ճշմարտությունն այն է, ինչ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պատմել ոստիկանին։


Ժողովրդավարության ժամանակ հիմարներն իրավունք ունեն քվեարկելու, բռնապետության ժամանակ` կառավարելու։


Երկարակյաց դառնալու համար պետք է հանգամանորեն ընտրել սեփական նախնիներին։


Վախենալ սիրուց` նշանակում է վախենալ կյանքից, իսկ նա, ով վախենում է կյանքից, երեք քառորդով մեռած է:


Ամեոբայից մինչև մարդ ընկած ճանապարհն ակնհայտ առաջընթաց է թվում, բայց հայտնի չէ` արդյո՞ք դրա հետ համաձայն է ամեոբան:


Համաշխարհային պատմությունը հանրագումարն է այն ամենի, ինչից կարելի էր խուսափել:

Իշխանության ձգտումը վախի արգասիքն է: Նրանք, ովքեր չեն վախենում իրենց հարևաններից, անհրաժեշտություն չեն տեսնում նրանց իշխելու:


Քչերն են ունակ երջանիկ լինել` առանց ինչ-որ մարդկանց, ժողովուրդների կամ հավատքների հանդեպ ատելության:


Մարդու հոգին աստծո և գազանի յուրատեսակ համաձուլվածք է, երկու սկիզբերի պայքարի մարտադաշտ. մեկը` մասնավոր, սահմանափակ, եսամոլ, մյուսը` համընդհանուր, անեզր և անաչառ:


Ահա այստեղ՝ այս դարակում, ես պահում եմ Աստվածաշունչը: Բայց այն կանգնած է Վոլտերի կողքին, ինչպես թույնը և հակաթույնը:


Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով ճիշտ է, այլ նա, ով ողջ է մնացել:


Օգտակար է ժամանակ առ ժամանակ հարցական նշան դնել այն ամենի վրա, ինչը քեզ միշտ թվացել է անբեկանելի:

Մաթեմատիկան իրենից ներկայացնում է եզրակացությունների մի համախումբ, որը կարելի է կիրառել ամեն ինչի հանդեպ:


Մտածողությունը պահանջում է ջանք և պատրաստություն: Քաղաքական գործիչները չափազանց զբաղված են ճառեր կազմելով, որպեսզի մտածեն:


Համայն տիեզերքով մեկ նավթի հոտ է փչում:


Հայրերի գլխավոր թերությունը՝ նրանք ցանկանում են, որպեսզի երեխաներն իրենցով հպարտանան:


Էթիկան փորձ է՝ համընդհանուր նշանակություն տալ մեր որոշ ցանկություններին:


Որոշ երեխաներ սովորություն ունեն մտածելու. կրթության նպատակներից մեկը նրանց այդ սովորությունից ազատելն է:

Աստծո բացակայությունը դժվար է ապացուցել: Եթե ես ենթադրեմ, թե Արեգակի շուրջը` Երկրի և Մարսի միջև ընկած ուղեծրով, պտտվում է մի ճենապակե թեյնիկ, ապա ոչ ոք չի կարողանա դա հերքել, հատկապես, եթե ես խնամքով ավելացնեմ, որ այն փոքր է այնքան, որ տեսանելի չէ նույնիսկ գերհզոր հեռադիտակների համար:


Նույնիսկ եթե բոլորը նույն կարծիքի են, նրանք բոլորն էլ կարող են սխալվել:


Արիստոտելը պնդում էր, թե կանայք ավելի քիչ ատամներ ունեն, քան տղամարդիկ: Չնայած նա ամուսնացած է եղել երկու անգամ, նրա մտքով այդպես էլ չի անցել ստուգել այդ պնդման ճշմարտացիությունը՝ նայելով սեփական կնոջ բերանի մեջ:


Ամերիկայում յուրաքանչյուրը սրբորեն հավատում է, որ սոցիալական հիերարխիայում իրենից վերև ոչ ոք չկա: Ճիշտ է, բայց ներքև` նույնպես:


Ցանկացած ճշգրիտ գիտություն հիմնվում է մոտավորությունների վրա:


Նույնիսկ քաղաքակիրթ հասարակություններում երբեմն միամուսնության բնազդն իր մասին իմաց է տալիս:

Իրապես վեհ ուղեղներն անտարբեր են երջանկության և հատկապես` այլոց երջանկության հանդեպ:


Նախանձն է ժողովրդավարության հենասյունը:


Երբ մենք մտածում ենք մարդկության մասին, մենք նկատի ունենք առաջին հերթին ինքներս մեզ. զարմանալի չէ, որ մենք մարդկությանն այդքան բարձր ենք դասում:


Շատերը պատրաստ են ավելի շուտ մեռնել, քան մտածել: Հաճախ, ի դեպ, այդպես էլ պատահում է:


Մուրացկանները չեն նախանձում միլիոնատերերին. նրանք նախանձում են այն մուրացկաններին, որոնց ավելի շատ են փող տալիս:


Մեռնել հանուն սեփական համոզմունքների` նշանակում է չափից դուրս արժևորել ենթադրությունները:

Փիլիսոփայության իմաստն այն է, որ սկսես ամենաակնհայտից և ավարտես ամենապարադոքսալով:






Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ